Դորտմունդի «Բորուսիայի» նախկին պաշտպան Նիկլաս Զյուլեն պատմել է պրոֆեսիոնալ ֆուտբոլային կարիերայի ընթացքում իր վարած ապրելակերպի մասին։
«Հնարավոր է՝ օրական երեք շիշ գարեջուր էի խմում և «Մակդոնալդսում» սնվում փոքր-ինչ ավելի հաճախ, քան պետք էր։ Բայց ես չէի ցանկանում ինքս ինձ համոզել, թե առաջիկա 15 տարիներին ապրելու եմ բացառապես ֆուտբոլով։ Կյանքը չափազանց կարճ է»,- Զյուլեի խոսքն է մեջբերում After the Final Whistle փոդքասթը։
Հիշեցնենք, որ գերմանացի պաշտպանը դորտմունդյան ակումբի կազմում հանդես է եկել 2022-ից 2026 թվականներին։ Մինչ այդ նա պաշտպանել է Մյունխենի «Բավարիայի» (2017-2022 թթ․) և «Հոֆենհայմի» (2013-2017 թթ․) գույները։
Ներկայումս Զյուլեն հանդես է գալիս գերմանական սիրողական «Տիֆենբախ» ակումբում։



























































