Ընթացիկ՝ 2026/27 մրցաշրջանում Մադրիդի «Ռեալը» նախատեսում է ֆուտբոլիստների աշխատավարձերի և տրանսֆերային ծախսերի համար հատկացնել ռեկորդային՝ 707,1 միլիոն եվրո։ Այս մասին հաղորդում է 2Playbook պարբերականը։
Աղբյուրը նշում է, որ սա բացարձակ ռեկորդ է «սերուցքայինների» պատմության մեջ։ Ընդգծվում է, որ նշված ցուցանիշը Եվրոպայում տրանսֆերների և աշխատավարձերի վրա կատարվող ամենախոշոր ծախսերից մեկն է. նմանատիպ ֆինանսական ծավալներ ունի միայն ֆրանսիական ՊՍԺ-ն։
Հիշեցնենք, որ ավելի վաղ The Touchline պարբերականը Մադրիդի «Ռեալը» ճանաչել էր աշխարհի ամենահարուստ ակումբն ըստ եկամուտների. լրագրողների գնահատմամբ՝ մադրիդյան գրանդի եկամուտները կազմում են 1,16 միլիարդ եվրո։
























































