«Նոայի» կենտրոնական պաշտպան Սերգեյ Մուրադյանի մոտ ախտորոշվել է սպորտային ճողվածք (Sports hernia):
Այդ մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Ֆուտբոլիստը նոյեմբերի 5-ին վիրահատվել է Իտալիայում։ Վիրահատությունն իրականացրել է իտալացի անվանի բժիշկ Անտոնիո Գուգլիելմին։
Բժշկական միջամտությունը բարեհաջող է անցել, և այժմ ընթանում է հետվիրահատական վերականգնումը, հայտնում է ակումբը։



























































