ԿԼ լիգայի փուլի երրորդ տուրի շրջանակում «Ատալանտան» սեփական հարկի տակ հանդիպեց «Կայրաթի» հետ։
Հանդիպումն ավարտվեց 1–1 հաշվով։ Հյուրերը հաշվի մեջ առաջ անցան առաջին խաղակեսում․ գոլն իր ակտիվում գրանցեց իսպանացի Մարկ Գուալը։ Բերգամոն ներկայացնող ակումբը խուսափեց պարտությունից 82–րդ րոպեին Կրստովիչի գոլի շնորհիվ։ «Կայրաթը» երեք հանդիպումից հետո 2 միավոր ունի իր ակտիվում և աղյուսակում այս պահին 26–րդն է։ «Ատալանտան» 4 միավորով 16–րդն է։

Նշենք, որ ղազախական թիմի գլխավոր մարզչի պարտականություններն այսօր կատարում էր 34–ամյա Ժորա Հարությունյանը։
Գոլերն՝ ԱՅՍՏԵՂ։

Կոնֆերենցիայի լիգայի երրորդ տուրում «Տրաբզոնսպորը» տանը 0-1 հաշվով զիջեց «Ֆրայբուրգին»։ Հաղթական գոլն իր ակտիվում գրանցեց Կուբլերը։
Գոլերն՝ ԱՅՍՏԵՂ։
Զուգահեռաբար ընթացող հանդիպումների արդյունքները․
«Միդտյուլանդ» — «Այաքս» / 1–6
«Օրխուս» — «Բրագա» / 0–0
«Ցրվենա Զվեզդա — «Ինտեր Անդորրա» / 2-1
ԿուՊՍ — «Գենտ» / 0–0
«Մյալբու» — «Բորաց» / 2–0
«Թուն» — «Հարթս» / 3–1
Մրցաշարային աղյուսակը



























































