«Ֆրոզինոնեն» ռեկորդային ցուցանիշ է գրանցել Իտալիայի առաջնությունում՝ «Լեչեի» նկատմամբ 5։1 հաշվով հաղթանակից հետո։
«Ֆրոզինոնեն» դարձել է Սերիա Բ-ից բարձրագույն դիվիզիոն վերադարձած առաջին թիմը, որը Սերիա Ա-ի պատմության մեջ առաջին ինը տուրերից հետո ամենաշատ գոլերն է խփել՝ 22։
Բացի այդ, «Ֆրոզինոնեն» Սերիա Բ-ից բարձրագույն դիվիզիոն վերադառնալուց հետո առաջնության առաջին ինը տուրերում վաստակել է 17 միավոր։ Վերջին անգամ նման արդյունք գրանցել էր Թուրինի «Յուվենտուսը»՝ 2007/08 մրցաշրջանում։
Այս հաջողությունների շնորհիվ առաջնության առաջին քառորդից հետո «Ֆրոզինոնեն» մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է վեցերորդ տեղը։



























































