Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 2026/27 մրցաշրջանի 10-րդ տուրում Երևանի «Արարատը» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ոչ-ոքի խաղաց Գյումրու «Շիրակի» հետ (1-1)։
Տանտերերի կազմում հանդիպման հաշիվը առաջին խաղակեսի վերջնամասում՝ 41-րդ րոպեին, բացեց Հանզոնգոն։ Գյումրեցիներին պարտությունից փրկեց Համլետ Մնացականյանը. նա հավասարեցրեց հաշիվը երկրորդ կեսի 73-րդ րոպեին՝ ձևակերպելով հանդիպման վերջնական արդյունքը։
Այս ոչ-ոքիից հետո թիմերը վաստակեցին մեկական միավոր։ 10 խաղից հետո թե՛ «Շիրակը», թե՛ «Արարատը» իրենց ակտիվում ունեն 11-ական միավոր և մրցաշարային աղյուսակում զբաղեցնում են համապատասխանաբար 7-րդ և 8-րդ հորիզոնականները։
Հանդիպման տեսագրությունը․
ՀՊԼ-ի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․



























































