Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆերմին Լոպեսն անկեղծացել է՝ խոստովանելով, որ ստացած վնասվածքների պատճառով հոգեբանական բարդ շրջան է անցկացրել և ստիպված է եղել դիմել մասնագետի օգնությանը։
«Վերջին մի քանի ամիսներն ինձ համար չափազանց ծանր էին, և ես հոգեբանի հետ բազմաթիվ սեանսների կարիք ունեցա։ Այդ աշխատանքն ինձ օգնեց սկսել ավելի շատ գնահատել առօրյա պարզ երևույթները, ինչպես նաև էլ ավելի ամրապնդել հարաբերություններս ընտանիքիս հետ», — իսպանացի ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Barça Universal-ը։
Չնայած հաղթահարած դժվարություններին՝ ընթացիկ մրցաշրջանում Լոպեսը հիանալի արդյունավետություն է ցուցադրում. բոլոր մրցաշարերում նա արդեն մասնակցել է 9 հանդիպման՝ դառնալով 5 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
Հավելենք, որ իր հաջորդ հանդիպումը «Բարսելոնան» կանցկացնի հոկտեմբերի 17-ին՝ Լա լիգայի 9-րդ տուրի շրջանակում հյուրընկալվելով «Բետիսին»։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 20:30-ին։


























































