Իսպանիայի Թագավորական ֆուտբոլի ֆեդերացիայի (RFEF) Մրցավարական տեխնիկական կոմիտեն (CTA) ակնկալում է, որ Մադրիդի «Ռեալը» կուժեղացնի ճնշումը մրցավարների վրա Լա լիգայի 10-րդ տուրի՝ «Բարսելոնայի» դեմ հանդիպմանն ընդառաջ:
«Մրցավարական համայնքի բոլոր մակարդակներում անհանգստություն կա այն ամենի շուրջ, ինչ տեղի է ունենում «Ռեալի» յուրաքանչյուր խաղի ժամանակ՝ ակումբում, տրիբունաներում, լրատվամիջոցներում և ընդհանուր միջավայրում։ CTA-ում կասկածում են, որ այս լարվածությունը, որն առաջացել է իրենց հանդեպ մրցավարների կողմնակալ լինելու վերաբերյալ «Ռեալի» համոզմունքից, կսրվի առաջիկա երկու շաբաթվա ընթացքում, քանի որ մոտենում է «Էլ Կլասիկոն»։ Նրանք մտավախություն ունեն, որ այս աճող թշնամանքը չի դադարի, ընդ որում՝ նրանք չգիտեն, թե երբ և ինչպես դա տեղի կունենա»,- հաղորդում է Cadena SER ռադիոկայանի El Larguero ծրագիրը:
Հիշեցնենք, որ իսպանական ֆուտբոլի գլխավոր դիմակայությունը՝ «Էլ Կլասիկոն», տեղի կունենա հոկտեմբերի 26-ին։ Մադրիդի «Ռեալի» և կատալոնական «Բարսելոնայի» միջև սպասվող հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով ուղիղ 00։00-ին։
























































