«Ռեալ Մադրիդի» հարձակվող Էնդրիկը կարող է տեղափոխվել Անգլիայի Պրեմիեր լիգա արդեն հունվարին, ըստ Football Insider-ի։
Ըստ աղբյուրի՝ «Աստոն Վիլան» հետաքրքրված է 20-ամյա բրազիլացու հետ պայմանագիր կնքելով։ Ունայ Էմերիի ակումբը պլանավորում է հարձակվողին վարձակալել ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում։
Այնուամենայնիվ, «Առյուծները» միակը չեն, որ հետաքրքված են ֆուտբոլիստով։ «Տոտենհեմը» և «Մանչեսթեր Յունայթեդը» նույնպես հետաքրքրված են հարձակվողով։
Նշվում է, որ «Ռեալում» պատրաստ են քննարկել տրանսֆերային առաջարկները։ Էնդրիկի ներկայիս պայմանագիրը «Ռեալ Մադրիդի» հետ ուժի մեջ է մինչև 2030 թվականի կեսերը։























































