«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը թիմին նախապատրաստում է Չեմպիոնների լիգայի խաղարկության լիգայի փուլի երկրորդ տուրի՝ թուրքական «Գալաթասարայի» դեմ արտագնա հանդիպմանը։
Իսպանական Sport պարբերականի տեղեկություններով՝ գերմանացի մասնագետը զգուշացրել է իր խաղացողներին՝ կոչ անելով առաջիկա խաղին մոտենալ առավելագույն լրջությամբ և կենտրոնացվածությամբ։ Նա ընդգծել է, որ «Գալաթասարայը» չափազանց վտանգավոր է սեփական հարկի տակ։
«Սա ավելի հեշտ չի լինելու, քան ՊՍԺ-ի դեմ խաղը»,- այսպիսին է եղել «կապտանռնագույնների» գլխավոր մարզչի ուղերձը։
Նշենք, որ Թուրքիայում կայանալիք հանդիպումը տեղի կունենա երեքշաբթի և կմեկնարկի Երևանի ժամանակով 23։00-ին։
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի խաղարկության լիգայի փուլի առաջին տուրում կատալոնական գրանդը սեփական մարզադաշտում 5-1 հաշվով վստահ հաղթանակ էր տարել նիդերլանդական «Ֆեյենորդի» նկատմամբ։


























































