«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Անդոնի Իրաոլան մեկնաբանել է Պրեմիեր լիգայի 6-րդ տուրում «Մանչեսթեր Սիթիից» կրած 3-0 հաշվով տնային պարտությունը։
«Կարծում եմ՝ պարտության պատճառն ակնհայտ է. մենք այսօր երկու հանդիպում անցկացրեցինք։ Մեկը՝ մինչև 60-րդ րոպեն, իսկ երկրորդը՝ հեռացումից հետո։ Առաջին խաղակեսոմ մենք ավելի լավ թիմ էինք, իսկ դրանից հետո նրանք ավելի լավ խաղացին։
Առաջին պահին դեղին քարտ չկար։ Անդերսոնը մի քանի քայլ էլ արեց՝ շարունակելով իր շարժումները. նա (մրցավարը) նույնիսկ չէր մտադիր խախտումը գրանցել։ Ես պատկերացում չունեմ, թե ինչու նա դեղին քարտ ցույց տվեց։
Դժվար է նրանց վրա ճնշում գործադրել նույնիսկ այն ժամանակ, երբ խաղում ես 11-ը 11-ի դեմ, բայց երբ մեկ խաղացող պակաս ունես, խաղը բոլորովին այլ է դառնում։ Եվ այդ ժամանակ մենք անմիջապես զիջում ենք հաշվի մեջ՝ նախքան նույնիսկ փոխարինում կատարելը։ Երբ դու պարտվում ես 1-0 հաշվով, դու պետք է արդեն այլ կերպ խաղաս», — ասել է Իրաոլան Sky Sports-ին։
62-րդ րոպեին «կարմիրները» մնացին տասը խաղացողով՝ Ռայան Գրավենբերխի հեռացման պատճառով, որից հետո «քաղաքաբնակները» խփեցին երեք գոլ։

























































