«Մանչեսթեր Յունայթեդը» մոտ ապագայում հնարավոր է նոր մարզիչ ունենա։ Ըստ Indykaila News-ի՝ ակումբի աղբյուրներին հղում անելով, հաղորդվում է, որ «Օլդ Թրաֆորդում» սկսել են նոր գլխավոր մարզչի որոնումները։
«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը կարծում է, որ Մայքլ Կարիկը չի կարողանա թիմը հասցնել սպասվող արդյունքներին։ Աղբյուրի փոխանցմամբ՝ միայն հրաշքը թույլ կտա Կարիկին պահպանել իր պաշտոնը։
Ըստ լուրերի՝ Յուլիան Նագելսմանի ներկայացուցիչները պատրաստ են բանակցություններ վարել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։ Նագելսմանը աշխատանք չունի Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը թողնելուց հետո։
«Մանչեսթեր Յունայթեդը» ներկայումս Պրեմիեր լիգայի աղյուսակում զբաղեցնում է 12-րդ տեղը։























































