Իսպանական Լա լիգայի 8-րդ տուրի շրջանակում «Ռեալ Սոսյեդադը» սեփական հարկի տակ ընդունեց «Դեպորտիվոյին» և հաղթեց 3-2 հաշվով։
Տանտերերի կազմում 29-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Մարտինը։ 34-րդ րոպեին Արսեն Զախարյանը, ով այս մրցաշրանում առաջին անգամ էր ընգրկվել մեկնարկային կազմում, հեռահար հարվածով կրկնապատկեց իր թիմի առավելությունը։ Մինչ այս Զախարյանը Լա լիգայում գոլ էր խփել նախորդ տարվա փետրվարին։ Զախարյանը փոխարինվեց 56-րդ րոպեին։
Երկրորդ խաղակեսում Գուեդեշն էլ ավելի մեծացրեց տանտերերի առավելությունը: Հյուրերի կազմում 61-րդ րոպեին աչքի ընկավ Սորիանոն, իսկ 69-րդ րոպեին՝ Հերնանդեսը։
«Ռեալ Սոսյեդադը» այս խաղից հետո 13 միավորով 6-րդն է մրցաշարային աղյուսակում, իսկ «Դեպորտիվոն»՝ 10 մավորով 8-րդը։
Մրցաշարային աղյուսակը
























































