«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքալանի լեգենդար նախկին կիսապաշտպան Անդրես Ինիեստան կրկին իր հիացմունքն է հայտնել կատալոնական ակումբի 23-ամյա կիսապաշտպան Պեդրիի հասցեին:
Նշենք, որ երիտասարդ խաղացողը բազմիցս խոստովանել է, որ հենց Ինիեստան է իր կուռքն ու գլխավոր օրինակը ֆուտբոլում:
«Հաճելի է քո մասին նման խոսքեր լսել այսպիսի հիանալի խաղացողից։ Պեդրին դեռ երիտասարդ է, և ես շատ ուրախ կլինեի ապագայում մարզել նրան»,- Radioestadio Noche-ի հետ զրույցում նշել է Ինիեստան՝ խոսելով իր նորամուտի և մարզչական կարիերայի հեռանկարների մասին։
Հիշեցնենք, որ նախկին կիսապաշտպանն անցած ամռանը ստանձնել է Արաբական Միացյալ Էմիրությունները ներկայացնող «Գալֆ Յունայթեդ» ակումբի գլխավոր մարզչի պաշտոնը:
Անդրես Ինիեստան «Բարսելոնայի» գլխավոր թիմի գույները պաշտպանել է 2001-ից 2018 թվականներին, իսկ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան ավարտել է 2024 թվականին:


























































