«Մանչեսթեր Սիթիի» և Իսպանիայի ազգային հավաքականի նախկին փլեյմեյքեր Դավիդ Սիլվան անդրադարձել է Լա Լիգայի չեմպիոնական մրցավազքին։
Խոսելով Իսպանիայի առաջնությունում տիրող իրավիճակի և մադրիդցիների շանսերի մասին՝ իսպանացի վետերանը բավականին կտրուկ է արտահայտվել․
«Եթե «Բարսան» շարունակի նույն ոգով, դա պարզապես անհնար կլինի։ Նրանք ցուցադրում են բարձրակարգ ֆուտբոլ, հիանալի են խաղում այս մարզչի գլխավորությամբ և հիանալի ուժեղացրել են կազմը։ Եթե նրանք պահպանեն այս մակարդակը, ապա մրցակից չեն ունենա։
Իհարկե, «Ռեալին» երբեք չի կարելի դուրս թողնել հաշվարկներից․ նրանք ունեն հիանալի ֆուտբոլիստներ, և եթե մինչև առաջնության վերջը մնան մոտ տարածության վրա, կկարողանան պայքարել։ Բայց կրկնում եմ՝ եթե «Բարսելոնան» մնա այս մակարդակի վրա, չեմ կարծում, թե նրանց կհասնեն», — նշել է Սիլվան El Partidazo ռադիոհաղորդման եթերում։
Կատալոնացիներն այս պահին 6 միավորով առաջ են մադրիդցիներից՝ հոկտեմբերի 25-ին կայանալիք «Էլ Կլասիկոյից» առաջ։
























































