Մյունխենի «Բավարիայի» նախկին ֆուտբոլիստ Ֆրանկ Ռիբերին կիսվել է իր կարծիքով այն մասին, թե ով պետք է այս տարի ստանա ֆուտբոլային աշխարհի ամենահեղինակավոր անհատական մրցանակը՝ «Ոսկե գնդակը»:
«Այո, Յամալն իսկապես հաղթել է աշխարհի առաջնությունում, իսկ Մբապեն ակնառու մրցաշրջան է անցկացրել, բայց Քեյնը 74 գոլ է խփել: Երբ խաղացողը նման ցուցանիշների է հասնում, բանավեճն ավելորդ է դառնում: Եթե ես ձայնի իրավունք ունենայի, առաջինը կընտրեի Քեյնին, հետո՝ Մբապեին, ապա՝ Դեմբելեին: Սա Հարիի տարին է»,- ֆրանսիացու խոսքերն է մեջբերում Football24-ը։
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Հարի Քեյնը «Բավարիայի» մարզաշապիկով անցկացրել է 51 հանդիպում՝ դառնալով 61 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: Անգլիացի հարձակվողի գործող պայմանագրի ժամկետը մյունխենյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառ:
























































