Վերջերս Transfermarkt հեղինակավոր պորտալի փորձագետները թարմացրել են տարբեր լիգաներում հանդես եկող ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները: Աշխարհի ամենաթանկ խաղացողների վարկանիշային աղյուսակի լավագույն տասնյակում էական փոփոխություններ չեն գրանցվել։
Այսպիսով, ամենաթանկարժեք ֆուտբոլիստների թարմացված տասնյակն ունի հետևյալ տեսքը.
- Լամին Յամալ («Բարսելոնա») – 220 միլիոն եվրո
- Էրլինգ Հալանդ («Մանչեսթեր Սիթի») – 220 միլիոն եվրո
- Կիլիան Մբապե («Ռեալ Մադրիդ») – 200 միլիոն եվրո
- Մայքլ Օլիսե («Բավարիա») – 180 միլիոն եվրո
- Ջուդ Բելինգեմ («Ռեալ Մադրիդ») – 160 միլիոն եվրո
- Պեդրի («Բարսելոնա») – 150 միլիոն եվրո
- Ժոաու Նևեշ (ՊՍԺ) – 140 միլիոն եվրո
- Խվիչա Կվարացխելիա (ՊՍԺ) – 140 միլիոն եվրո
- Վիտինյա (ՊՍԺ) – 140 միլիոն եվրո
- Վինիսիուս Ժունիոր («Ռեալ Մադրիդ») – 130 միլիոն եվրո
Նշենք, որ բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորի տրանսֆերային արժեքը նվազել է 10 միլիոն եվրոյով, ինչի արդյունքում նա հայտնվել է ցուցակի 10-րդ հորիզոնականում:























































