«Մանչեսթեր Սիթիի» աստղային հարձակվող Էրլինգ Հալանդն անգլիական ակումբից հեռանալու դեպքում պատրաստ է դիտարկել կարիերայի շարունակության միայն երկու տարբերակ։
Ինչպես հայտնում է Teamtalk-ը, նորվեգացի ռմբարկուն նախապատվությունը տալիս է Մադրիդի «Ռեալ» կամ կատալոնական «Բարսելոնա» տեղափոխությանը։ Հոլանդն իսպանական Լա Լիգան համարում է ամենահարմար տարբերակն իր համար և չի ցանկանում տեղափոխվել Անգլիայի Պրեմիեր լիգան ներկայացնող որևէ այլ ակումբ։
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթին» ֆինանսական կանոնակարգի հնարավոր խախտումների պատճառով կարող է ենթարկվել լուրջ պատժամիջոցների։
26-ամյա սկանդինավցի հարձակվողի գործող պայմանագրի ժամկետը «քաղաքայինների» հետ լրանում է 2034 թվականի ամռանը։ Ներկայումս ֆուտբոլիստի շուկայական արժեքը գնահատվում է շուրջ 220 մլն եվրո։
























































