Ֆրանսիական «Լիլի» գլխավոր մարզիչ և Բրազիլիայի հավաքականը գլխավորող Կառլո Անչելոտիի որդի Դավիդե Անչելոտին պատասխանել է այն հարցին, թե արդյոք հաճույքով է հետևում «Բարսելոնայի» խաղին։
«Ինձ դուր է գալիս ուղղահայաց ֆուտբոլը, և հիմա «Բարսելոնան» հենց այդպես է խաղում։ Իհարկե, ես հաճույքով եմ դիտում նրանց հանդիպումները, ու ես բարդությունների եմ բախվել այդ թիմի դեմ խաղերում։ Ինձ դուր է գալիս Ռաֆինյան հարձակվողի դիրքում, ինչպես նաև ազատ գոտիներում նրա վազքերը»,- Դավիդե Անչելոտիի խոսքերն է մեջբերում Diario AS-ը։
Նշենք, որ «Բարսելոնան» Իսպանիայի ընթացիկ առաջնության մեկնարկային 7 հանդիպումներում էլ հաղթանակ է տարել և 21 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։
Հավելենք, որ հոկտեմբերի 10-ին Հանս-Դիտեր Ֆլիկի սաները կընդունեն «Խետաֆեին»։ 8-րդ տուրի հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 20։30-ին։

























































