«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը լուրջ զրույց է ունեցել իր խաղացողներից մեկի հետ։ Խոսքը աջ պաշտպան Ժյուլ Կունդեի մասին է, որը կորցրել է իր հաստատուն տեղը կատալոնական թիմի մեկնարկային կազմում։
Ինչպես հաղորդում է El Nacional-ը՝ հղում անելով L’Equipe-ին, Ֆլիկը դեռևս լիովին չի կորցրել վստահությունը Կունդեի նկատմամբ, սակայն ֆրանսիացին պետք է հնարավորինս շուտ բարելավի իր խաղը՝ թիմում մնալու համար։
«Մարզիչն անձամբ խոսել է Կունդեի հետ և հասկացրել, որ եթե նա շարունակի հիասթափեցնել, ապա ինքն այլևս չի կարողանա պաշտպանել նրան։ Այլ կերպ ասած՝ «Բարսելոնան» ի վերջո նրան կհանի տրանսֆերի»,- նշվում է հրապարակման մեջ։
Սպասվում է, որ գերմանացի մասնագետի հետ այս խոսակցությունը պետք է լրացուցիչ մոտիվացիա դառնա 27-ամյա Կունդեի համար։

























































