3.10.26
Armsport.am
  • ՖՈՒՏԲՈԼ
    • Բոլորը
    • Թերթերի շապիկին
    • Ասիայի Չեմպիոնների լիգա
    • Պորտուգալիա
    • ԱԱ-2026
    • Տրանսֆերային անցուդարձ
    • Կանանց ֆուտբոլ
    • Կոնֆերենցիաների լիգա
    • Լիբերտադորեսի գավաթ
    • ԱԱ
    • Բրազիլիա
    • Եվրո 2024
    • Աշխարհի ակումբային առաջնություն
    • MLS
    • Միջմայրցամաքային գավաթ
    • Սաուդյան Արաբիա
    • Աֆրիկա
    • Ազգերի լիգա
    • Ռուսաստան
    • Արգենտինա
    • Մերոնք դրսում
    • Թվեր և փաստեր
    • Ազգային հավաքական
    • Հայաստան
    • Իսպանիա
    • Անգլիա
    • Իտալիա
    • Գերմանիա
    • Բարձրագույն խումբ
    • Ֆրանսիա
    • Չեմպիոնների լիգա
    • Եվրոպա լիգա
    • Միջազգային ֆուտբոլ

    Ընդամենը 4 րոպե Լա լիգայում. Էնդրիկը ձմռանը կարող է հեռանալ Ռեալից

    Ճիշտ ֆուտբոլ գոյություն չունի. Գունկոն՝ Փյունիկում սպասվող կտրուկ փոփոխությունների և իր 3 գլխավոր պահանջների մասին

    Մենք կորցրինք իր դիրքում աշխարհի լավագույնին․ Դավիդե Անչելոտի

    Ոչ ոք չի հասնում նրա մակարդակին. Ռոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութը

    Մանչեսթեր Սիթիի գործը կարող է տարիներ տևել. ի՞նչ է սպասվում ակումբին

    Հայտնի են դաշտից պատգարակով հեռացած Բանդիկյանի բուժհետազոտության արդյունքները

    Անգամ առյուծներն են իմանում՝ երբ է որսն ավարտվում․ Իբրահիմովիչի կոշտ ուղերձը Ռոնալդուին

    🎥 Բարդ, բայց ոչ անհույս․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին Նիկոսիայում կրած պարտությունից հետո

    Trending Tags

      • Ազգային հավաքական
      • Հայաստան
      • Իսպանիա
      • Անգլիա
      • Չեմպիոնների լիգա
    • ԹԵՆԻՍ
      • Բոլորը
      • Ուիմբլդոն
      • Roland Garros
      • US Open
      • Australian Open
      • ATP Tour
      • WTA Tour

      Ալեքսանդր Զվերևը՝ US Open 2026-ի հաղթող

      US Open. Կարեն Խաչանովը դուրս է եկել մրցաշարի կիսաեզրափակիչ

      US Open. Խաչանովը դուրս եկավ երրորդ փուլ

      Համբուրգ. Էլինա Ավանեսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, իսկ Ալինա Չարաևան ավարտեց ելույթները

      Ավանեսյանը դուրս եկավ Համբուրգի մրցաշարի քառորդ եզրափակիչ

      Ուիմբլդոն․ Գործող չեմպիոնը պահպանեց տիտղոսը

      Ուիմբլդոն․ Հայտնի են եզրափակիչի մասնակիցները կանանց մրցաշարում

      Ուիմբլդոն․ Խաչանովը հաղթանակով է մեկնարկում

      Trending Tags

      • ԲԱՍԿԵՏԲՈԼ
      • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
      • ԸՄԲՇԱՄԱՐՏ
        • Բոլորը
        • Հունահռոմեական
        • Ազատ ոճի

        🎥📷 Օլիմպիական փոխչեմպիոնի վերադարձը. Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ է նվաճել Արգենտինայի դրոշի ներքո

        🎥 Չեմպիոնական գոտին բերում եմ Հայաստան. Արսեն Հարությունյանը գրառում է կատարել հաղթական գոտամարտից հետո

        🎥 Արսեն Հարությունյանը տապալեց Օստին Դեսանտոյին և նվաճեց RAF-ի չեմպիոնական գոտին

        Հայ ըմբիշները 3 ոսկե և 6 բրոնզե մեդալ են նվաճել Երևանում կայացած միջազգային մրցաշարում

        Պաշտոնական. Արսեն Հարությունյանը RAF լիգայում չեմպիոնական գոտեմարտ կանցկսցնի

        🎥 Ամեն օլիմպիական մեդալի հետևում հազարավոր այսպիսի օրեր են. Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի անդրադարձը Արթուր Ալեքսանյանին

        🎥 Ոսկի և արծաթ Լեհաստանից. հայ ըմբիշների հաջողությունները Poland Open-ի մեկնարկային օրը

        🎥 Ըմբշամարտի Մ-20 ԱԱ. Էրիկ Տեր-Մաթևոսյանը՝ բրոնզե մեդալակիր

        Trending Tags

        • ԾԱՆՐԱՄԱՐՏ
        • ՇԱԽՄԱՏ
        • ԱՅԼ
          • Բոլորը
          • F1
          • Լող
          • Ձողացատկ
          • Հոկեյ
          • Սամբո
          • Թաեքվոնդո
          • Վոլեյբոլ
          • Կիբերսպորտ
          • Ավտոսպորտ
          • Ձյուդո
          • Հեծանվասպորտ
          • Մարմնամարզություն
          • Հրաձգություն
          • Ձմեռային մարզաձևեր
          • Թեթև ատլետիկա
          • Կարատե

          🎥📷 World Challenge Cup. Համլետ Մանուկյանը՝ ոսկե, Արթուր Ավետիսյանը՝ արծաթե մեդալակիր

          📷 Լեկլերը վթարի է ենթարկվել Իտալիայի Գրան պրիում, առաջատարը հաղթեց մրցավաքը

          Արթուր Դավթյանը չկարողացավ պաշտպանել Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը

          Արթուր Ավետիսյանը՝ սպորտային մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն

          Սպորտային մարմնամարզության ԵԱ. Համլետ Մանուկյանը՝ փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր

          Նարեկ Դավթյանը՝ ձյուդոյի աշխարհի պատանեկան առաջնության արծաթե մեդալակիր

          Հրաձգության ԱԱ․ Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի մեդալային հաշվարկում

          Պատմական հաջողություն. Հայկ Մինասյանն ու Աիդա Ազատյանը հռչակվել են հրաձգության աշխարհի չեմպիոններ

          Trending Tags

            • ՍՊՈՐՏ LIFE
          Արդյունք չկա
          Դիտել բոլոր արդյունքները
          Armsport.am
          • ՖՈՒՏԲՈԼ
            • Բոլորը
            • Թերթերի շապիկին
            • Ասիայի Չեմպիոնների լիգա
            • Պորտուգալիա
            • ԱԱ-2026
            • Տրանսֆերային անցուդարձ
            • Կանանց ֆուտբոլ
            • Կոնֆերենցիաների լիգա
            • Լիբերտադորեսի գավաթ
            • ԱԱ
            • Բրազիլիա
            • Եվրո 2024
            • Աշխարհի ակումբային առաջնություն
            • MLS
            • Միջմայրցամաքային գավաթ
            • Սաուդյան Արաբիա
            • Աֆրիկա
            • Ազգերի լիգա
            • Ռուսաստան
            • Արգենտինա
            • Մերոնք դրսում
            • Թվեր և փաստեր
            • Ազգային հավաքական
            • Հայաստան
            • Իսպանիա
            • Անգլիա
            • Իտալիա
            • Գերմանիա
            • Բարձրագույն խումբ
            • Ֆրանսիա
            • Չեմպիոնների լիգա
            • Եվրոպա լիգա
            • Միջազգային ֆուտբոլ

            Ընդամենը 4 րոպե Լա լիգայում. Էնդրիկը ձմռանը կարող է հեռանալ Ռեալից

            Ճիշտ ֆուտբոլ գոյություն չունի. Գունկոն՝ Փյունիկում սպասվող կտրուկ փոփոխությունների և իր 3 գլխավոր պահանջների մասին

            Մենք կորցրինք իր դիրքում աշխարհի լավագույնին․ Դավիդե Անչելոտի

            Ոչ ոք չի հասնում նրա մակարդակին. Ռոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութը

            Մանչեսթեր Սիթիի գործը կարող է տարիներ տևել. ի՞նչ է սպասվում ակումբին

            Հայտնի են դաշտից պատգարակով հեռացած Բանդիկյանի բուժհետազոտության արդյունքները

            Անգամ առյուծներն են իմանում՝ երբ է որսն ավարտվում․ Իբրահիմովիչի կոշտ ուղերձը Ռոնալդուին

            🎥 Բարդ, բայց ոչ անհույս․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին Նիկոսիայում կրած պարտությունից հետո

            Trending Tags

              • Ազգային հավաքական
              • Հայաստան
              • Իսպանիա
              • Անգլիա
              • Չեմպիոնների լիգա
            • ԹԵՆԻՍ
              • Բոլորը
              • Ուիմբլդոն
              • Roland Garros
              • US Open
              • Australian Open
              • ATP Tour
              • WTA Tour

              Ալեքսանդր Զվերևը՝ US Open 2026-ի հաղթող

              US Open. Կարեն Խաչանովը դուրս է եկել մրցաշարի կիսաեզրափակիչ

              US Open. Խաչանովը դուրս եկավ երրորդ փուլ

              Համբուրգ. Էլինա Ավանեսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, իսկ Ալինա Չարաևան ավարտեց ելույթները

              Ավանեսյանը դուրս եկավ Համբուրգի մրցաշարի քառորդ եզրափակիչ

              Ուիմբլդոն․ Գործող չեմպիոնը պահպանեց տիտղոսը

              Ուիմբլդոն․ Հայտնի են եզրափակիչի մասնակիցները կանանց մրցաշարում

              Ուիմբլդոն․ Խաչանովը հաղթանակով է մեկնարկում

              Trending Tags

              • ԲԱՍԿԵՏԲՈԼ
              • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
              • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                • Բոլորը
                • Հունահռոմեական
                • Ազատ ոճի

                🎥📷 Օլիմպիական փոխչեմպիոնի վերադարձը. Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ է նվաճել Արգենտինայի դրոշի ներքո

                🎥 Չեմպիոնական գոտին բերում եմ Հայաստան. Արսեն Հարությունյանը գրառում է կատարել հաղթական գոտամարտից հետո

                🎥 Արսեն Հարությունյանը տապալեց Օստին Դեսանտոյին և նվաճեց RAF-ի չեմպիոնական գոտին

                Հայ ըմբիշները 3 ոսկե և 6 բրոնզե մեդալ են նվաճել Երևանում կայացած միջազգային մրցաշարում

                Պաշտոնական. Արսեն Հարությունյանը RAF լիգայում չեմպիոնական գոտեմարտ կանցկսցնի

                🎥 Ամեն օլիմպիական մեդալի հետևում հազարավոր այսպիսի օրեր են. Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի անդրադարձը Արթուր Ալեքսանյանին

                🎥 Ոսկի և արծաթ Լեհաստանից. հայ ըմբիշների հաջողությունները Poland Open-ի մեկնարկային օրը

                🎥 Ըմբշամարտի Մ-20 ԱԱ. Էրիկ Տեր-Մաթևոսյանը՝ բրոնզե մեդալակիր

                Trending Tags

                • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                • ՇԱԽՄԱՏ
                • ԱՅԼ
                  • Բոլորը
                  • F1
                  • Լող
                  • Ձողացատկ
                  • Հոկեյ
                  • Սամբո
                  • Թաեքվոնդո
                  • Վոլեյբոլ
                  • Կիբերսպորտ
                  • Ավտոսպորտ
                  • Ձյուդո
                  • Հեծանվասպորտ
                  • Մարմնամարզություն
                  • Հրաձգություն
                  • Ձմեռային մարզաձևեր
                  • Թեթև ատլետիկա
                  • Կարատե

                  🎥📷 World Challenge Cup. Համլետ Մանուկյանը՝ ոսկե, Արթուր Ավետիսյանը՝ արծաթե մեդալակիր

                  📷 Լեկլերը վթարի է ենթարկվել Իտալիայի Գրան պրիում, առաջատարը հաղթեց մրցավաքը

                  Արթուր Դավթյանը չկարողացավ պաշտպանել Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը

                  Արթուր Ավետիսյանը՝ սպորտային մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն

                  Սպորտային մարմնամարզության ԵԱ. Համլետ Մանուկյանը՝ փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր

                  Նարեկ Դավթյանը՝ ձյուդոյի աշխարհի պատանեկան առաջնության արծաթե մեդալակիր

                  Հրաձգության ԱԱ․ Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի մեդալային հաշվարկում

                  Պատմական հաջողություն. Հայկ Մինասյանն ու Աիդա Ազատյանը հռչակվել են հրաձգության աշխարհի չեմպիոններ

                  Trending Tags

                    • ՍՊՈՐՏ LIFE
                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  Armsport.am
                  Գլխավոր ՖՈՒՏԲՈԼ Բարձրագույն խումբ

                  Ճիշտ ֆուտբոլ գոյություն չունի. Գունկոն՝ Փյունիկում սպասվող կտրուկ փոփոխությունների և իր 3 գլխավոր պահանջների մասին

                  Բարձրագույն խումբ, Թոփ, ՖՈՒՏԲՈԼ
                  03.10.26 / 17:10
                  0

                  «Փյունիկի» նորանշանակ գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն առաջին ծավալուն հարցազրույցն է տվել ակումբի մամուլի ծառայությանը։

                  Մասնագետը խոսել է իր խաղային ոճի, «Փյունիկ» տեղափոխության, նպատակների և երիտասարդ ֆուտբոլիստների զարգացման մասին։

                  — Դմիտրի Իվանովիչ, բարի գալուստ «Փյունիկ»: Ինչպիսի՞ն են Ձեր առաջին տպավորությունները:

                  — Տպավորությունները շատ հաճելի են: Ես SMS հաղորդագրություններ եմ ստանում ինձ շատ հարազատ մարդկանցից, ովքեր գրում են՝ «բարի վերադարձ»:

                  — Երբ Դուք առաջարկ ստացաք «Փյունիկից», ի՞նչն էր գլխավոր փաստարկը, որ Դուք համաձայնվեցիք:

                  — Գլխավոր փաստարկը հենց առաջարկն էր: Ես բնականաբար գիտեմ ու հասկանում եմ, թե ինչ է «Փյունիկը» Հայաստանի ու հայկական ֆուտբոլի համար: Այդ պատճառով ես շատ չմտածեցի ու ընդունեցի հրավերը: Եվ ահա ես այստեղ եմ:

                  — «Փյունիկն» այն ակումբն է, որտեղից միշտ արդյունք են սպասում: Դուք անձամբ ինչպե՞ս եք վերաբերվում ճնշմանը:

                  — Մեր մարզչական շտաբը, գալով ցանկացած թիմ, միշտ դնում է նույն նպատակը, ու այն միշտ մաքսիմալ է: Եվ այդ մաքսիմալ նպատակին հասնելու ճանապարհն իր մեջ միշտ ճնշում է պարունակում:

                  — Ձեզ համար ո՞րն է հաջող մրցաշրջանի գլխավոր ցուցանիշը՝ գավա՞թը, ֆուտբոլի որա՞կը, խաղացողների պրոգրե՞սը, թե՞ այս ամենի համադրությունը:

                  — Բավականին բարդ հարց է: Ես կարծում եմ, որ առանց պրոգրեսի և ֆուտբոլի որակի, գավաթը, հավանաբար, անիրատեսական է: Այդ իսկ պատճառով, գավաթները նվաճվում են և՛ ֆուտբոլի որակով, և՛, իհարկե, ֆուտբոլիստների զարգացմամբ, ինչին ուղղված է մեր ողջ մարզումային պրոցեսը ու արդյունքի հասնելու մեր ամբողջ գաղափարը:

                  — Դուք մի քանի տարի աշխատել եք Հայաստանում, դարձել եք Հայաստանի չեմպիոն և գավաթակիր: Սա որևէ կերպ հեշտացնու՞մ է Ձեր ադապտացիայի շրջանը «Փյունիկում»:

                  — Ես կարծում եմ, որ ադապտացիայի շրջանը շատ ավելի հեշտ կլինի, քան առաջին տարում, երբ նոր էի եկել Հայաստան: Դա 2020 թվականն էր: Հայաստանում տևական աշխատանքը և ներքին գործընթացների հասկացողությունը, ինչպես նաև արդյունքի վրա ազդող արտաքին գործոնների ընկալումը, ինձ հասկանալի են: Եվ դա նույնպես հեշտացնում է «Փյունիկ» թիմում առանց դժվարությունների աշխատանքի անցնելը:

                  — Ինչպիսի՞ ֆուտբոլ եք ուզում տեսնել «Փյունիկից»:

                  — Ֆուտբոլ, որն ուղղված է առաջադրված նպատակներին հասնելուն: Որովհետև բոլորն ուզում են գեղեցիկ ֆուտբոլ, բոլորն ուզում են հարձակվողական ֆուտբոլ, բոլորն ուզում են շատ գոլեր: Բնականաբար, մենք էլ ենք դա ուզում: Բայց մեր հիմնական ուղերձը լինելու է խաղի բալանսը և հստակ պահանջներն ու խաղի սկզբունքները, որոնք, նորից եմ ասում, անհրաժեշտ են արդյունքի հասնելու համար:

                  — Դմիտրի Իվանովիչ, եթե մի կողմ թողնենք բոլոր տակտիկական սխեմաները, թվերն ու վիճակագրությունը, ի՞նչ է Ձեզ համար նշանակում «ճիշտ խաղալ ֆուտբոլ»:

                  — Ճիշտ խաղալ ֆուտբոլ… Ես Ձեզ ասեմ, որ նման հասկացություն գոյություն չունի: Այսինքն, չկա «ճիշտ ֆուտբոլ»: Կա ֆուտբոլ, և այն շատ տարբեր է: Այնտեղ խաղում են տարբեր ձևերով՝ տարբեր մայրցամաքներում: Այն նույնիսկ տարբեր կերպ են գնահատում մեկ մարզչական խմբում: Դրա համար էլ այն հետաքրքիր է ու բազմակողմանի, քանի որ այն տարբեր է: «Ճիշտ ֆուտբոլ» չկա: Մենք կգանք խաղից հետո ցանկացած հաշվով հաղթելու դեպքում և կասենք, որ այն ճիշտ էր:

                  — «Փյունիկը» որպես ակումբ, ընտրել է երիտասարդ հայ ֆուտբոլիստների զարգացման ուղին: Հայաստանի համար Դուք արդեն տվել եք մի քանի ֆուտբոլիստների, ովքեր և՛ իրենց ակումբներում, և՛ ազգային հավաքականում արդյունք են ապահովում: Ինչպիսի՞ն է Ձեր փիլիսոփայությունը հենց երիտասարդ ֆուտբոլիստների զարգացման վերաբերյալ:

                  — Իմ մարզչական փորձը սկիզբ է առնում «Սպարտակի» ակադեմիայից, որն, իմ կարծիքով, լավագույն ակադեմիաներից մեկն է երկրում՝ Ռուսաստանում: Այդ իսկ պատճառով, կարծում եմ, որ այդ փորձն ինձ օգնում է հասկանալու, թե ինչ և ինչպես է անհրաժեշտ երիտասարդ ֆուտբոլիստներին այս կամ այն ժամանակահատվածում: Երբ նրանց պետք է բարոյական աջակցություն, քանի որ երիտասարդ ֆուտբոլիստները սխալվում են: Եվ մենք մեր աշխատանքում օգտագործում ենք ոչ միայն մտրակը, այլ հատկապես երիտասարդ ֆուտբոլիստների հետ ավելի շատ օգտագործում ենք այսպես կոչված քաղցրաբլիթը, ինչը նրանց վստահություն է տալիս այն բանում, որ նրանք կարող են սխալվել, բայց սխալները կրկնելը հավանաբար վատ է, իսկ նույն սխալները կրկնելը՝ շատ վատ: Եվ այս փորձը, այս բանալիները, իմ կարծիքով, զարգացում են տալիս երիտասարդ խաղացողներին: Եվ այո, իսկապես ես տեսնում եմ, որ Հայաստանի ազգային հավաքականում խաղում են տղաներ, որոնց հետ մենք սկսել ենք աշխատանքը, զարգացել ենք միասին և գնացել ենք դեպի գավաթներ միասին:

                  — Դուք եկել եք «Փյունիկ» արդեն մրցաշրջանի ընթացքում: Որքանո՞վ է բարդ փոխել խաղային մոդելը, երբ մրցաշրջանն արդեն ընթացքի մեջ է:

                  — Մենք կտրուկ փոփոխությունների կողմնակից չենք: Չենք ուզում կտրուկ խառնվել թիմի խաղին: Մենք հասկանում ենք այն ռիսկերը, որոնք կարող է իր հետ բերել այլ սկզբունքների անցումը: Այդ իսկ պատճառով, մենք նախատեսում ենք մեր խաղն ու կանոնները, մեր խաղի սկզբունքները ներդնել աստիճանաբար, քիչ-քիչ, հավասարաչափ, և տեսնել, թե ինչպես է դա աշխատում: Մենք լավ ճանաչում ենք կազմի ավելի քան կեսին, ովքեր գտնվում են մեր տրամադրության տակ: Ոմանց հետ մենք արդեն աշխատել ենք և ոչ մեկ թիմում: Ոմանց ես ուղղակի գիտեմ Հայաստանի առաջնությունից: Դե իսկ ոմանց հետ էլ կծանոթանանք արդեն աշխատանքի ընթացքում, և հետագայում ամեն ինչ ցույց կտա ֆուտբոլային դաշտը:

                  — Այս մրցաշրջանում «Փյունիկը» դեռ շատ կարևոր հանդիպումներ ունի: Ի՞նչը պետք է դառնա թիմի հիմքը՝ այս հատվածը մաքսիմալ որակով անցնելու համար:

                  — Խաղային կարգապահություն և մոտիվացիա: Ես կարծում եմ, որ սրանք այն երկու հենասյուներն են, որոնց վրա պետք է հիմնվեն և հիմնվում են մեր խաղային սկզբունքները, և դա արդյունքի հասնելու հիմքն է: Մենք հասկանում ենք, թե ինչպես են բաշխված ուժերն այս մրցավազքում, հուսով եմ՝ հասկանում ենք, և ամեն օր աշխատելու ենք, որպեսզի ֆուտբոլիստները մեզ հասկանան: Եվ որ այս մոտիվացիան ու խաղային կարգապահությունը լինեն առաջին տեղում:

                  — Առաջիկա հանդիպումը ԲԿՄԱ-ի դեմ է: Թիմն արդեն պատրաստվու՞մ է այդ հանդիպմանը, առաջնության վերսկսմանը, չնայած նրան, որ մի քանի ֆուտբոլիստներ հիմա ազգային հավաքականի տրամադրության տակ են:

                  — Ես կարծում եմ, որ ցանկացած թիմ, հենց հնչում է նախորդ խաղի սուլիչը, սկսում է պատրաստվել հաջորդին: Եվ «Փյունիկը» բացառություն չէ: Մենք պատրաստվում ենք ԲԿՄԱ-ին:

                  — Եվ վերջին հարցը: Երեք բառով նկարագրեք այն ֆուտբոլը, որը Դուք ուզում եք տեսնել «Փյունիկում»:

                  — Լավ հարց է: Երեք բառով այն նկարագրելը շատ բարդ է: Մենք պատրաստում ենք… Մեր մարզչական շտաբը, որը բաղկացած է հինգ մարզիչներից, պատրաստում է մեր խաղի մոդելի շնորհանդեսը: Եվ այնտեղ այն հաստատ երեք բառով չեն նկարագրելու, հակառակ դեպքում ես նրանց բոլորին կհեռացնեմ աշխատանքից, եթե նրանք նկարագրեն խաղի մոդելը երեք բառով: Դա շատ բարդ գործընթաց է: Հուսալիություն պաշտպանությունում… թող դա լինի առաջին բառը՝ հուսալիություն: Երկրորդ բառը կլինի բալանսը: Իսկ երրորդ բառը կլինի համարձակությունը:

                  — Ի՞նչ կոչ ունեք «Փյունիկի» երկրպագուներին: Ի՞նչ պետք է նրանք սպասեն Դմիտրի Գունկոյից և թիմից:

                  — Ես ուզում եմ ասել, որ երկրպագուն գա մարզադաշտ, աջակցի թիմին հանդիպման յուրաքանչյուր րոպեին՝ առաջինից մինչև վերջին րոպեն, անկախ նրանից, թե ինչպես է դասավորվում խաղը: Իսկ իմ և թիմի անունից ես կասեմ, որ նրանք կմեռնեն դաշտում արդյունքի հասնելու համար:

                  Որպես ֆուտբոլիստ Դմիտրի Գունկոն ժամանակին հանդես է եկել Մոսկվայի «Սպարտակի» երկրորդ թիմում, «Տյումենում», «Սպարտակ-Չուկոտկայում», Տուլայի «Արսենալում» և Վլադիմիրի «Տորպեդոյում»։

                  Ֆուտբոլային կարիերան ավարտելուց հետո նա երկար տարիներ մարզչական գործունեություն է ծավալել Մոսկվայի «Սպարտակի» համակարգում՝ գլխավորելով կարմրասպիտակների երիտասարդական թիմը, որը Գունկոյի ղեկավարությամբ 2 անգամ դարձել է Ռուսաստանի երիտասարդական առաջնության չեմպիոն։

                  2014 թվականի մարտին Վալերի Կարպինի հեռացումից հետո, Դմիտրի Գունկոն նշանակվել է Մոսկվայի «Սպարտակի» գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար և Ռուսաստանի ամենատիտղոսակիր թիմի ղեկին աշխատել է մինչև մրցաշրջանի ավարտը։ Ավելորդ չէ նշել, որ այդ ժամանակ նրա գլխավորությամբ «Սպարտակում» հանդես էին գալիս Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Արազ Օզբիլիսն ու Յուրա Մովսիսյանը։

                  2020 թվականի օգոստոսին մասնագետը գլխավորել է մերձմոսկովյան «Խիմկին», սակայն կարճ ժամանակ անց հեռացել է զբաղեցրած պաշտոնից։

                  Այնուհետև Դմիտրի Գունկոն սկսել է մարզչական գործունեություն ծավալել հայկական թիմերում և որպես մարզիչ առավելապես հաջողությունների է հասել հենց Հայաստանում աշխատելու ընթացքում։

                  2020 թվականի նոյեմբերին Գունկոն նշանակվել է «Նոայի» գլխավոր մարզիչ ու նույն մրցաշրջանում թիմի հետ դարձել է Հայաստանի փոխչեմպիոն։

                  Հաջորդ մրցաշրջանում նա գլխավորել է «Արարատ-Արմենիան» և Հայաստանի Պրեմիեր լիգայի 2021/22 թթ․ մրցաշրջանում՝ այս անգամ արդեն «Արարատ-Արմենիայի» հետ դարձել է առաջնության փոխչեմպիոն՝ մեկ միավորով զիջելով չեմպիոնի կոչումը նվաճած «Փյունիկին»։

                  2022 թվականի հունիսին Գունկոն նշանակվել է «Ուրարտուի» գլխավոր մարզիչ, և 2022/23 թթ․ մրցաշրջանում թիմի հետ նվաճել է «ոսկե դուբլ»՝ դառնալով Հայաստանի չեմպիոն և գավաթակիր։

                  Այդ մրցաշրջանի արդյունքներով նա ճանաչվել էր նաև Հայաստանի Պրեմիեր լիգայի լավագույն մարզիչ։

                  2025 թվականի հունիսին Գունկոն 3 տարի աշխատելուց հետո հեռացել է «Ուրարտուից»։ Ընդհանուր առմամբ, նրա գլխավորությամբ «Ուրարտուն» անցկացրած 119 խաղում տարել է 66 հաղթանակ, գրանցել 22 ոչ-ոքի և կրել 31 պարտություն։

                  Դմիտրի Գունկոյի նախորդ աշխատավայրը եղել է Տուլայի «Արսենալը», որը նա գլխավորել է 2025 թվականի հունիսին։ Գունկոյի գլխավորությամբ՝ «զինագործները» Ռուսաստանի Առաջին լիգայի նախորդ առաջնությունում զբաղեցրել են 13-րդ տեղը։ Այս տարվա սեպտեմբերին նա լքել է Տուլայի «Արսենալի» գլխավոր մարզչի պաշտոնը։

                  Նշենք, որ Դմիտրի Գունկոյի մարզչական շտաբում ընդգրկված կլինեն Դմիտրի Կուդրյաշովը, Նիկոլայ Տյունինը և Իգոր Մենշչիկովը։ Թիմի մարզչական շտաբում իրենց աշխատանքը կշարունակեն նաև գլխավոր մարզչի օգնական Արթուր Ավագյանը և ֆիզպատրաստության մարզիչ Չիրո Հոսեյնի Վարդեին։

                  Թեգեր: բարձրագույն խումբԴմիտրի ԳունկոՀայաստանի առաջնությունփյունիկ
                  ԿիսվելՈւղարկելԿիսվելԿիսվել

                  ՆՄԱՆԱՏԻՊ ԼՈՒՐԵՐ

                  Պաշտոնական․ Դմիտրի Գունկոն գլխավորեց Հայաստանի ամենատիտղոսակիր ակումբը

                  01.10.26

                  🎥 Փյունիկի ֆուտբոլիստ Վիտիի շքեղ գոլը․ Մոզամբիկը ջախջախեց Սուդանի ընտրանուն

                  29.09.26

                  Կադրային լուրջ ցնցումներ Փյունիկում. հայտնի է՝ ով կարող է գլխավորել ակումբը և ինչու է հեռանում Սելյուկը

                  29.09.26

                  🎥 Փյունիկի ֆուտբոլիստն օգնեց Մոզամբիկին ոչ-ոքի խաղալ Սենեգալի հետ, Վիլսոնը նորամուտը նշեց հավաքականում

                  26.09.26

                  ԼՐԱՀՈՍ

                  Ընդամենը 4 րոպե Լա լիգայում. Էնդրիկը ձմռանը կարող է հեռանալ Ռեալից

                  18:20 / 03.10.26

                  Ճիշտ ֆուտբոլ գոյություն չունի. Գունկոն՝ Փյունիկում սպասվող կտրուկ փոփոխությունների և իր 3 գլխավոր պահանջների մասին

                  17:10 / 03.10.26

                  Մենք կորցրինք իր դիրքում աշխարհի լավագույնին․ Դավիդե Անչելոտի

                  16:21 / 03.10.26

                  Ոչ ոք չի հասնում նրա մակարդակին. Ռոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութը

                  15:15 / 03.10.26

                  Մանչեսթեր Սիթիի գործը կարող է տարիներ տևել. ի՞նչ է սպասվում ակումբին

                  14:10 / 03.10.26

                  Հայտնի են դաշտից պատգարակով հեռացած Բանդիկյանի բուժհետազոտության արդյունքները

                  13:00 / 03.10.26

                  Անգամ առյուծներն են իմանում՝ երբ է որսն ավարտվում․ Իբրահիմովիչի կոշտ ուղերձը Ռոնալդուին

                  12:06 / 03.10.26

                  🎥 Բարդ, բայց ոչ անհույս․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին Նիկոսիայում կրած պարտությունից հետո

                  11:40 / 03.10.26

                  Նա թերագնահատված ֆուտբոլիստ է. Կուրտուան տպավորված է Բարսելոնայի խաղացողով

                  10:15 / 03.10.26

                  🎥 Լեհաստանը թենիսի հաշվով հաղթեց Ռումինիային, Վրաստանի ընտրանին պարտություն կրեց

                  00:48 / 03.10.26

                  🎥 Բելգիայի հավաքականը ջախջախեց Թուրքիային, դե Բրույնեն՝ դուբլի հեղինակ

                  00:40 / 03.10.26

                  🎥 Ֆրանսիան և Իտալիան չպարզեցին հաղթողին

                  00:40 / 03.10.26

                  Ռոնալդո՞ւ, թե՞՝ Մեսսի․․․ Մյուլերը նշել է իր ֆավորիտին

                  00:08 / 03.10.26

                  Շատ ցավալի էր, արժանի չէինք պարտության․ Մելիքյան

                  23:58 / 02.10.26

                  Լրիվ դրույքով տաքսու վարորդ եմ․ Շմեյխելը խոսել է ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետ իր առօրյայի մասին

                  23:41 / 02.10.26

                  Հանդիպում էր, որը մենք կնկարագրեինք որպես եզրափակիչ․ Մանցիոս

                  23:15 / 02.10.26

                  Ֆելիքսը՝ իսպանական գրանդո՞ւմ․․․ Պորտուգալացին նոր ծրագիր ունի

                  23:08 / 02.10.26

                  Որտե՞ղ էր Պորտուգալիան Ռոնալդուից առաջ. Ֆերդինանդ

                  22:44 / 02.10.26

                  ՉԼ-ից հեռացում, տուգանք․․․ Ռեալում կարծում են՝ որ ՈՒԵՖԱ-ն պատժամիջոցներ կկիրառի Բարսելոնայի հանդեպ

                  22:11 / 02.10.26

                  🎥 Հայաստանի հավաքականը Նիկոսիայում զիջեց Կիպրոսի ընտրանուն

                  21:54 / 02.10.26

                  Բեռնել ավելին

                  ՄԵՐ ԴԻՏԱԿԵՏՈՒՄ

                  ArmSport-ի դիտակետում

                  Երբ երազանքը դառնում է իրականություն. Սարաջյանի ուղին` համալսարանից MLS

                  16:20 / 19,09,26

                  Կարդալ ավելին

                  Հաջորդ թիրախում Կրոսն է. Մխիթարյանը մոտենում է ՈւԵՖԱ-ի բացարձակ ռեկորդակիրներին

                  11:29 / 09,09,26

                  ՍՊՈՐՏ LIFE

                  Անգլիա

                  Լրիվ դրույքով տաքսու վարորդ եմ․ Շմեյխելը խոսել է ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետ իր առօրյայի մասին

                  23:41 / 02.10.26

                  Կարդալ ավելին

                  Հայտնի է աշխարհի ամենաշատ այցելվող ֆուտբոլային ակումբի կայքը

                  21:45 / 29.09.26

                  Armsport

                  Armsport.am-ը լուսաբանում է հայկական ու միջազգային սպորտի կարևոր իրադարձությունները: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Armsport.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

                  Փնտրել ըստ կատեգորիայի

                  • ՖՈՒՏԲՈԼ
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ԹԵՆԻՍ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                  • ԱՅԼ
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                  • Հասցե: Հայաստան, Երևան, Դավիթ Անհաղթ 23
                  • [email protected]

                  Գովազդի համար` [email protected]

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.

                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  • ՖՈՒՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ
                    • ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՒՄԲ
                    • ՀԱՅԱՍՏԱՆ
                    • ԱՆԳԼԻԱ
                    • Իսպանիա
                    • ԳԵՐՄԱՆԻԱ
                    • ԻՏԱԼԻԱ
                    • ՖՐԱՆՍԻԱ
                    • ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ
                    • ԵՎՐՈՊԱ ԼԻԳԱ
                    • ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖՈՒՏԲՈԼ
                    • Կոնֆերենցիաների լիգա
                  • ԹԵՆԻՍ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ATP TOUR
                    • AUSTRALIAN OPEN
                    • ROLAND GARROS
                    • US OPEN
                    • WTA TOUR
                    • ՈՒԻՄԲԼԴՈՆ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • NBA
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • MMA
                    • UFC
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԱՏ ՈՃԻ
                    • Հունահռոմեական
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԱՅԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱՎՏՈՍՊՈՐՏ
                    • ԿԻԲԵՐՍՊՈՐՏ
                    • ՁՅՈՒԴՈ
                    • Վոլեյբոլ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ՄԵԴԻԱ
                  • ՀԱՅ
                    • РУС

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.