«Նյուքասլ Յունայթեդը» ներկայացրել է ակումբի նոր տարբերանշանը։ Թիմը հարցում է անցկացրել ավելի քան 27,000 երկրպագուների շրջանում՝ նոր տարբերանշանին անցնելու համար։

Ներկայիս տարբերանշանն օգտագործվում է 1988 թվականից։ Նոր տարբերանշանն ամբողջությամբ կփոխարինի նախորդին՝ սկսած 2027/28 մրցաշրջանից։
Տարբերանշանի թարմացման պատճառ է հանդիսացել մի քանի տարրերի հարմարեցման անհրաժեշտությունը՝ ժամանակակից թվային լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում պատշաճ ցուցադրման համար։




























































