Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է նոր կենտրոնական պաշտպանի ձեռքբերմամբ՝ Ռաուլ Ասենսիոյի՝ տևական ժամանակով շարքից դուրս մնալուց հետո։ Այս մասին հաղորդում է Fichajes-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ մադրիդյան ակումբի դիտակետում կա երեք թեկնածու՝ Խակոբո Ռամոնը («Կոմո»), Նիկո Շլոտերբեկը (Դորտմունդի «Բորուսիա») և Ալեսանդրո Բաստոնին («Ինտեր»)։ Նշվում է, որ տրանսֆերային ցուցակի առաջին համարը հենց Ռամոնն է։
Հիշեցնենք, որ 2025 թվականի ամռանը «Ռեալը» 2,5 միլիոն եվրոյի դիմաց իսպանացի պաշտպանի տրանսֆերը վաճառել էր «Կոմոյին», սակայն պահպանել է ֆուտբոլիստի իրավունքների 50 տոկոսը և նրան վերադարձնելու տարբերակներ ունի։ Մասնավորապես, հաջորդ ամռանը «սերուցքայինները» կկարողանան ակտիվացնել խաղացողի տրանսֆերի՝ 9 միլիոն եվրոյով հետգնման տարբերակը։ Սակայն գլխավոր խնդիրն այն է, որ Ռամոնն ինքը չի ցանկանում վերադառնալ «Ռեալ», քանի որ Իտալիայում կայուն խաղաժամանակ է ստանում։
Հավելենք, որ Իսպանիայի Լա լիգայի ընթացիկ առաջնության 7 տուրից հետո «Ռեալը» վաստակած 15 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի չորրորդ հորիզոնականը։


























































