Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան խոստովանել է, որ տպավորված է «Բարսելոնայի» հարձակվող Ռաֆինյա Դիասի ելույթներով։
Ընթացիկ մրցաշրջանում բրազիլացին «կապտանռնագույնների» կազմում անցկացրած 8 հանդիպումներում դարձել է 14 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
«Ինձ շատ է դուր գալիս Ռաֆինյան։ Հնարավոր է՝ նրան թերագնահատում են։ Նա շատ կարևոր է իր թիմի համար, շատ է գոլեր խփում։ Մենք պետք է կանգնեցնենք նրան Էլ Կլասիկոյում»,- Կուրտուայի խոսքերն է մեջբերում Madrid Zone-ը։
Հիշեցնենք, որ «Բարսելոնայի» և «Ռեալի» առաջիկա դիմակայությունը կկայանա հոկտեմբերի 25-ին կատալոնական գրանդի հարկի տակ։
Ներկա պահին Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմը 7 տուրից հետո վաստակած 21 միավորով գլխավորում է Լա լիգայի մրցաշարային աղյուսակը, իսկ «սերուցքայինները» 15 միավորով զբաղեցնում են չորրորդ հորիզոնականը։


























































