Ռոբերտո Դե Ձերբիի ապագան «Տոտենհեմում» այժմ քննարկման առարկա է, և նրա հնարավոր փոխարինողների թվում նշվում է Պոչետինոյի անունը։
Արգենտինացի մասնագետը նախկինում արդեն գլխավորել է «Տոտենհեմը»՝ 2014-2019 թվականներին։
Միաժամանակ, Պոչետինոն սեպտեմբերին երկարաձգել է ԱՄՆ հավաքականի հետ պայմանագիրը մինչև 2030 թվականի Աշխարհի առաջնությունը։ Նա նշել է, որ ապագայում ցանկանում է վերադառնալ Պրեմիեր լիգա, իսկ «Տոտենհեմը» շարունակում է համարել իր հարազատ ակումբը։
Ըստ derbyderbyderby-ի, այլ հնարավոր թեկնածուների թվում նշվում է նաև Էդի Հաուի անունը, ով ամռանը լքել է «Նյուքասլը» և առայժմ առանց ակումբի է։
«Տոտենհեմը» մրցաշրջանը սկսել է անհաջող՝ հինգ խաղից հետո գտնվելով Պրեմիեր լիգայի աղյուսակի վերջին հորիզոնականում՝ վաստակելով ընդամենը երկու միավոր:
























































