ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի շրջանակում սեպտեմբերի 29-ին կայացավ A լիգայի երկրորդ տուրի 3-րդ խմբի Իսպանիա-Խորվաթիա հանդիպումը։
Հանդիպման առաջին խաղակեսը գոլառատ ստացվեց։ Նախ, հենց մեկնարկում, արդեն երկրորդ րոպեին, հանդիպման հաշիվը բացեց Լամին Յամալը։ Նա աչքի ընկավ Բաենայի փոխանցումից։ 28-րդ րոպեին հյուրերի ֆուտբոլիստ Բելյոն լուսատախտակին հաշիվը նորից հավասար դարձրեց։ Բայց քիչ անց տանտերերը նորից առաջ անցան․ այս անգամ Յամալը օգնեց աչքի ընկնել Պուբիլին։
Երկրորդ խաղակեսում Յամալը նորից աչքի ընկավ արդյունավետությամբ․ նա գրավեց իր ակումբակից Լիվակովիչի դարպասը 63-րդ րոպեին։ Հանդիպման վերջնական հաշիվը ձևակերպեց փոխարինման դուրս եկած Նիկո Վիլյամսը։
Իսպանիայի հավաքականը երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց և միանձնյա գլխավորեց իր խմբի մրցաշարային աղյուսակը։
Գոլերը՝ ԱՅՍՏԵՂ։
Այս խմբի մյուս՝ Չեխիա-Անգլիա հանդիպումն ավարտվել է 0-2 հաշվով։
Մրցաշարային աղյուսակն այս պահին․


























































