«Լիվերպուլի» և Հունգարիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Դոմինիկ Սոբոսլայը անվանել է այն երկու լավագույն ֆուտբոլիստներին, որոնց հետ երբևէ հանդես է եկել նույն թիմում:
«Լավագույն խաղացողնե՞րը, որոնց հետ ես խաղացել եմ։ Մոհամեդ Սալահն ու Էրլինգ Հալանդը»,- հունգարացու խոսքերն է մեջբերում The Touchline-ը։
Սալահի հետ Սոբոսլային հանդերձարան է կիսել «Լիվերպուլում», իսկ Հալանդի հետ ժամանակին խաղացել է ավստրիական «Զալցբուրգի» կազմում։
Նշենք, որ հեղինակավոր Transfermarkt պորտալը 25-ամյա խաղացողի տրանսֆերային արժեքը գնահատում է 100 միլիոն եվրո։ Նրա գործող պայմանագրի ժամկետը մերսիսայդյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2030/31 մրցաշրջանի ավարտը։
Հավելենք, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնությունում «Լիվերպուլն» այս պահին զբաղեցնում է վեցերորդ հորիզոնականը։




























































