El Nacional պարբերականը հոդված է հրապարակել, որում նշվում է, որ կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը պետք է բարդ որոշում կայացնի։ Բանն այն է, որ գերմանացի մասնագետը կարող է հրաժարվել կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգի ծառայություններից։
29-ամյա նիդերլանդցին վնասվածքից հետո աստիճանաբար մոտենում է շարք վերադառնալուն, սակայն «կապտանռնագույններն» առանձնապես չեն զգացել նրա կարիքը. թիմը հիանալի արդյունքներ է ապահովել նաև առանց նրա։ Ռոդրին ու Պեդրին հաստատվել են որպես հիմնական կազմի առանցքային խաղացողներ, իսկ Մարկ Բեռնալն ու Գավին վայելում են Ֆլիկի լիակատար վստահությունը։
Այս իրավիճակում Դե Յոնգը թիմում կարող է ավելորդ դառնալ. «Բարսելոնայում» կարծում են, որ Ֆրենկիի կարիերայի պիկն արդեն անցյալում է։ Այնուամենայնիվ, կատալոնացիները մտադիր չեն էժան գնով վաճառել իրենց կիսապաշտպանին։ Ակումբը ցանկանում է նրա տրանսֆերից վաստակել մոտ 60 միլիոն եվրո։
Հավելենք, որ Ֆրենկի դե Յոնգի ծառայություններով հետաքրքրված են եվրոպական այնպիսի գրանդ ակումբներ, ինչպիսիք են «Մանչեսթեր Յունայթեդը», Մյունխենի «Բավարիան», անգլիական «Լիվերպուլն» ու «Չելսին», ինչպես նաև ֆրանսիական ՊՍԺ-ն։


























































