Ազգերի լիգայի խաղարկության B2 խմբի երկրորդ տուրում Վրաստանի ազգային հավաքականը Թբիլիսիի Բորիս Պայչաձեի անվան «Դինամո» մարզադաշտում ընդունեց Ուկրաինայի ընտրանուն: Լարված պայքարում անցած հանդիպումն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով՝ 0-0։
Հիշեցնենք, որ սա Վրաստանի հավաքականի առաջին հանդիպումն էր նորանշանակ գլխավոր մարզիչ Ռամազ Սվանաձեի ղեկավարությամբ, որն այդ պաշտոնում փոխարինել էր Վիլի Սանյոլին։
Այս ոչ-ոքիից հետո վրացական ընտրանին շարունակում է մնալ առանց հաղթանակի ընթացիկ խաղարկությունում, քանի որ առաջին տուրում սեփական հարկի տակ նվազագույն՝ 0-1 հաշվով պարտվել էր Հյուսիսային Իռլանդիայի հավաքականին:
Ազգերի լիգայի B2 խմբի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․




























































