«Բարսելոնան» հետևում է «Չելսիի» վինգեր Էստևաո Վիլիանի իրավիճակին։ Այդ մասին հայտնում է Diario Sport-ը։
19-ամյա բրազիլացին դժգոհ է լոնդոնյան ակումբում ստացած խաղաժամանակից։ Ընթացիկ մրցաշրջանի Պրեմիեր լիգայի առաջին հինգ խաղերում Էստևաոն խաղադաշտում անցկացրել է ընդամենը 23 րոպե։
Հաղորդվում է, որ «Բարսելոնայի» մարզական տնօրեն Դեկուն անմիջական տեղեկություններ ունի ֆուտբոլիստի իրավիճակի վերաբերյալ և շարունակում է հետևել զարգացումներին։
Էստևաոյի գործող պայմանագիրը «Չելսիի» հետ նախատեսված է մինչև 2033 թվականի ամառը։ Transfermarkt-ը բրազիլացու տրանսֆերային արժեքը գնահատում է 80 միլիոն եվրո։



























































