«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը համոզված է, որ եզրային պաշտպան Ալեքս Բալդեն ունակ է շատ ավելին տալ թիմին։ Գերմանացի մասնագետի կարծիքով՝ 22-ամյա ֆուտբոլիստի մասնագիտական զարգացումը կանգ է առել, ինչի պատճառով էլ մարզիչը դեմ չէ խաղացողի հնարավոր տրանսֆերին։ Այս մասին հայտնում է Sport.es-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ իսպանացի պաշտպանի ծառայություններով հետաքրքրված է Թուրինի «Յուվենտուսը», որն արդեն ուսումնասիրում է գործարքի իրագործման տարբերակները։ Կատալոնական ակումբը մտադիր է ակադեմիայի սանին վերաբերող վերջնական որոշում կայացնել 2027 թվականի ամռանը։
Ընթացիկ մրցաշրջանում Բալդեն խաղադաշտում անցկացրել է ընդամենը 12 րոպե։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «կապտանռնագույնների» հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառ։ Transfermarkt պորտալի գնահատականներով՝ նրա տրանսֆերային արժեքը կազմում է 50 մլն եվրո։



























































