Եթե «Մանչեսթեր Սիթին» ֆինանսական կանոնների հնարավոր խախտումների գործով զրկվի Անգլիայի Պրեմիեր լիգայի չեմպիոնական տիտղոսներից, դրանք կարող են շնորհվել համապատասխան մրցաշրջաններում երկրորդ տեղը զբաղեցրած թիմերին։
Խոսքը «Մանչեսթեր Սիթիի» նվաճած ութ չեմպիոնությունների մասին է։ 2011/12 մրցաշրջանի տիտղոսը կարող է անցնել «Մանչեսթեր Յունայթեդին», 2013/14-ինը՝ «Լիվերպուլին»։ 2017/18 մրցաշրջանի չեմպիոն կարող է ճանաչվել կրկին «Մանչեսթեր Յունայթեդը», իսկ 2018/19-ի տիտղոսը՝ «Լիվերպուլը»։
2020/21 մրցաշրջանի չեմպիոն կարող է ճանաչվել «Մանչեսթեր Յունայթեդը», իսկ 2021/22-ինը՝ «Լիվերպուլը»։ 2022/23 և 2023/24 մրցաշրջաններում «Մանչեսթեր Սիթիից» հետո երկրորդ տեղը զբաղեցրել է «Արսենալը»։
Միևնույն ժամանակ, այս պահին «Մանչեսթեր Սիթիին» տիտղոսներից զրկելու պաշտոնական որոշում չկա։ Ակումբի նկատմամբ հնարավոր պատժամիջոցների թվում կարող են լինել նաև տուգանքը կամ միավորների նվազեցումը։
























































