«Մանչեսթեր Սիթիի» ներկայացուցիչը մեկնաբանել է ակումբի՝ Անգլիայի Պրեմիեր լիգայի ֆինանսական կանոնների խախտումների գործով 115 դրվագներից 114-ում մեղավոր ճանաչվելու վերաբերյալ տեղեկությունները։
Ակումբում ընդգծել են, որ գործընթացը դեռ ավարտված չէ, իսկ գործի վերաբերյալ տեղեկատվությունը ենթակա է խիստ գաղտնիության։ «Մանչեսթեր Սիթիի» դիրքորոշումը, ըստ ակումբի ներկայացուցչի, շարունակում է մնալ նույնը, ինչ 2023 թվականի փետրվարին ներկայացված հայտարարության ժամանակ։
«Մանչեսթեր Սիթիից» դեռ 2023 թվականին զարմանք էին հայտնել ներկայացված մեղադրանքների առնչությամբ և ողջունել էին հարցը անկախ հանձնաժողովի կողմից քննելու որոշումը։ Ակումբի ներկայացուցչի մեկնաբանությունը հրապարակել է The Athletic-ը։
Միաժամանակ, հաղորդվում է, որ գործով հնարավոր պատժամիջոցների վերաբերյալ վերջնական որոշումը դեռ հայտնի չէ։ «Մանչեսթեր Սիթին» շարունակում է մասնակցել ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանին և այս պահին 5 խաղից հետո ունի 15 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

























































