«Բարսելոնայի» նախկին, իսկ այժմ Նիդերլանդների ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Չավի Էռնանդեսը խոսել է «Ոսկե գնդակի» հավակնորդների մասին՝ մասնավորապես գնահատելով Լիոնել Մեսսիի և Լամին Յամալի շանսերը։
«Լիոնել Մեսսին անհավանական մակարդակ ցուցադրեց աշխարհի առաջնությունում։ 39 տարեկանում նա անցկացրեց հիանալի, ապշեցուցիչ մրցաշար․․․ բայց Իսպանիան աշխարհի չեմպիոն է։ «Ոսկե գնդակը» պետք է նվաճի իսպանացի ֆուտբոլիստ։
Լամին Յամալն, անկասկած, յուրահատուկ խաղացող է։ Նա իր կարիերայի ընթացքում գոնե մեկ անգամ հաստատ կնվաճի «Ոսկե գնդակը», և այս տարին նրա համար չափազանց հաջող էր՝ արդեն հիմա այս մրցանակի համար պայքարելու տեսանկյունից»,- իսպանացի մասնագետի խոսքերն է մեջբերում The Touchline-ը։
Հիշեցնենք, որ 2026 թվականի «Ոսկե գնդակի» հանձնման հանդիսավոր արարողությունը նախատեսված է հոկտեմբերի 26-ին՝ Լոնդոնում։
Հավելենք, որ Չավին կատալոնական «Բարսելոնան» գլխավորել է 2021 թվականի նոյեմբերից մինչև 2024 թվականի մայիսը։

























































