«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Ռոդրի Էռնանդեսը Մադրիդում գիշերային զբոսանքի ժամանակ հայտնվել է անսովոր իրավիճակում։
Ինչպես հաղորդում է El Correo-ն, մի խումբ երկրպագուներ ճանաչել են ֆուտբոլիստին, խնդրել են լուսանկարվել և ինքնագիր տալ, ինչից հետո սկսել են քայլել նրա հետևից։ Ռոդրին հրաժարվել է կանգ առնել և, ի վերջո, ստիպված է եղել օգնություն խնդրել մոտեցած ոստիկաններից։ Միջադեպի տեսանյութն արագորեն տարածվել է սոցիալական ցանցերում։
«Դուք ինձ կօգնե՞ք։ Նրանք ամենուր հետևում են ինձ»,- ասել է ֆուտբոլիստը իրավապահներին։
Ոստիկանների միջամտությունից հետո երկրպագուները դադարել են հետապնդել խաղացողին, և նա կարողացել է հանգիստ շարունակել իր ճանապարհը։
🤬🇪🇸 El ENOJO de Rodri mientras paseaba por Madrid a las 5 DE LA MAÑANA, por los PEDIDOS DE FOTOS.
Llegó a reclamar la ayuda de la Policía. 😳 pic.twitter.com/6M96CaDCJ4
— Ataque Futbolero (@AtaqueFutbolero) September 21, 2026



























































