Իսպանիայի արքայական ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն կայացրել է իր որոշումները Լա լիգայի 7-րդ տուրի հանդիպումներից հետո կիրառվելիք պատժամիջոցների վերաբերյալ։
Mundo Deportivo-ի հաղորդմամբ՝ Մադրիդի «Ռեալի» պաշտպան Դին Հաուսենը, որը «Ատլետիկոյի» դեմ դերբիում կարմիր քարտ էր ստացել և 11-մետրանոց բերել իր թիմի դարպասին, որակազրկվել է մեկ խաղով։
Բացի այդ, կոմիտեն պաշտոնական նախազգուշացում է տվել «արքայական» ակումբին՝ ընդմիջումից հետո խաղադաշտ ուշ վերադառնալու համար։ «Սերուցքայինները» սահմանված ժամանակից ավելի երկար են մնացել հանդերձարանում, ինչի պատճառով հանդիպման երկրորդ կեսը մեկնարկել է ուշացումով։
Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակում «Ռեալն» այժմ զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը՝ 6 միավորով զիջելով առաջատար «Բարսելոնային»։

























































