Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում ընթացող շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայի 7-րդ խաղափուլում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 2:2 հաշվով ավարտեց դիմակայությունը մրցաշարում ամենաբարձր վարկանիշն ունեցող ԱՄՆ-ի ընտրանու հետ։
Այս խաղափուլում ԱՄՆ-ի կազմում Հայաստանի դեմ պայքարին չէր մասնակցում Լևոն Արոնյանը։ Մեր թիմի կազմում փայլուն արդյունք գրանցեց Ռոբերտ Հովհաննիսյանը (վարկանիշ՝ 2642), որը սև խաղաքարերով առավելության հասավ Ուեսլի Սոյի (վարկանիշ՝ 2774) նկատմամբ։ Գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանը (վարկանիշ՝ 2664) և Շանթ Սարգսյանը (վարկանիշ՝ 2630) իրենց պարտիաներն ավարտեցին ոչ-ոքի՝ համապատասխանաբար Ֆաբիանո Կարուանայի (վարկանիշ՝ 2789) և Հանս Մոկե Նիմանի (վարկանիշ՝ 2725) հետ պայքարում։
Այսպիսով, 7 խաղափուլից հետո Հայաստանի տղամարդկանց հավաքականը 14 հնարավորից իր ակտիվում ունի 12 թիմային միավոր։
Հիշեցնենք, որ օլիմպիադայի նույն՝ 7-րդ խաղափուլում հաղթանակ էր գրանցել կանանց Հայաստանի հավաքականը՝ 2.5:1.5 հաշվով կարևոր առավելության հասնելով Ադրբեջանի թիմի նկատմամբ։



























































