Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում ընթացող շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայի 7-րդ խաղափուլում կանանց Հայաստանի հավաքականը հաղթանակ է գրանցել:
Մեր ընտրանին 2.5:1.5 հաշվով առավելության է հասել Ադրբեջանի թիմի նկատմամբ: Հաղթանակ են տարել միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը և գրոսմայստեր Էլինա Դանիելյանը: Կանանց գրոսմայստեր Մարիամ Մկրտչյանի խաղն ավարտվել է ոչ-ոքի արդյունքով:
7 խաղափուլից հետո կանանց Հայաստանի հավաքականը 14 հնարավորից ունի 12 թիմային միավոր (հաղթանակ՝ 2 միավոր, ոչ-ոքի՝ 1, պարտություն՝ 0):



























































