Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» շարունակում է կազմի ուժեղացման տարբերակներ փնտրել և լրջորեն հետաքրքրված է կատալոնական «Բարսելոնայի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Ֆերմին Լոպեսի ծառայություններով։
Ինչպես հաղորդում է El Nacional-ը՝ հղում անելով Goal պարբերականին, «կարմիր սատանաները» պատրաստ են 23-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց վճարել խոշոր գումար՝ 150 միլիոն եվրո։ Այնուամենայնիվ, «Բարսելոնան» մտադիր չէ բաժանվել իր սանից։ Ինքը՝ Լոպեսը, նույնպես չի ցանկանում հեռանալ հարազատ ակումբից։
Հաշվի առնելով խաղացողի հստակ դիրքորոշումը՝ մանկունիանցիների համար չափազանց բարդ կլինի իրականացնել այս տրանսֆերը անգամ պայմանագրով նախատեսված հրաժարագնի ակտիվացման դեպքում։
Հավելենք, որ 2026/27 մրցաշրջանում Ֆերմին Լոպեսը «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 7 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։


























































