«Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Ռաֆինյան հայտարարություն է արել ակումբում իր ապագայի վերաբերյալ՝ ընդգծելով նոր համաձայնագիր կնքելու և կարիերան հենց Կատալոնիայում ավարտելու իր մեծ ցանկությունը։
«Ես շատ ուրախ կլինեի երկարաձգել պայմանագրիս ժամկետը։ Հույս ունեմ կարիերաս ավարտել «Բարսելոնայում»՝ չտեղափոխվելով այլ ակումբ»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում The Touchline-ը։
Բրազիլացին հավելել է, որ ծրագրում է ևս մի քանի մրցաշրջան բարձր մակարդակով անցկացնել «կապտանռնագույնների» կազմում։
Նշենք, որ Ռաֆինյայի գործող պայմանագրի ժամկետը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը։ Թեև հարձակվողն այս տարի չի հայտնվել «Ոսկե գնդակի» հավակնորդների ցանկում, նա ֆանտաստիկ է մեկնարկել 2026/27 թվականների մրցաշրջանը։ Ընթացիկ մրցաշրջանում ակումբի կազմում անցկացրած 7 հանդիպումներում Ռաֆինյան արդեն հասցրել է դառնալ 11 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
Ինչ վերաբերում է հենց «Բարսելոնային», ապա Իսպանիայի Լա լիգայի մեկնարկային 6 տուրերից հետո Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմը վաստակել է առավելագույն 18 միավոր և միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը։
























































