«Արսենալի» և Անգլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Փոլ Մերսոնը կարծիք է հայտնել Ջեյդոն Սանչոյի հավանական տեղափոխության մասին, հաղորդում է Daily Mail-ը:
«Նրանք 100 միլոն եվրո են պահանջում Սանչոյի համար: Միգուցե, 120 միլիոն էլ կարելի է պահանջել, բայց գնորդների խնդիր է առաջանում:
Ստեղծված ֆինանսական պայմաններում դժվար է պատկերացնել, որ ակումբները նման ծախսերի կգնան:
Բացի այդ, դորտմունդյան ակումբը բաց չի թողնի Սանչոյին», ասել է Մերսոնը:
Հիշեցնենք, որ Սանչոյին իր կազմում է ցանկանում տեսնել «Մանչեսթեր Յունայթեդը»: