Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Տորգան Ազարը մի քանի շաբաթով շարքից դուրս է մնացել, տեղեկացնում է Bild-ը:
նշվում է, որ Գերմանիայի գավաթի երեկ կայացած հանդիպման ընթացքում նա սուր ցավեր է զգացել ձախ ոտքի ազդրի շրջանում:
27-ամյա ֆուտբոլիստը մոտ 4 շաբաթ բաց կթողնի վնասվածքի պատճառով:
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է 5 հանդիպման և դարձել է 1 գոլի հեղինակ: