Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն աջակցել է Լիոնել Մեսսիի թեկնածությանը աշխարհի լավագույն ֆուտբոլիստի կոչման և «Ոսկե գնդակի» համար մղվող պայքարում։
«Լիոնել Մեսսին պետք է նվաճի «Ոսկե գնդակը»։ Այստեղ որևէ կասկած լինել չի կարող։ Այն աշխարհի առաջնությունից հետո, որը նա անցկացրեց նման տարիքում, այլևս ոչ մի կասկած չի մնացել։ Մեսսին պետք է ստանա այդ մրցանակը»,- արգենտինացի մասնագետի խոսքերն է մեջբերում The Touchline-ը։
Նշենք, որ Լիոնել Մեսսին արդեն իսկ նվաճել է ութ «Ոսկե գնդակ», ինչը բացարձակ ռեկորդ է ֆուտբոլի պատմության մեջ։ Այս ցուցանիշով երկրորդ տեղում է պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որը հեղինակավոր մրցանակին արժանացել է հինգ անգամ։
Հիշեցնենք, որ այս տարի «Ոսկե գնդակի» հանձնման հանդիսավոր արարողությունը կկայանա ոչ թե Փարիզում, այլ Լոնդոնում։ Միջոցառումը նախատեսված է հոկտեմբերի 26-ին։
























































