Հյուսիսամերիկյան MLS-ի կանոնավոր առաջնության շրջանակում «Օրլանդոն» հաղթել է «Տորոնտոյին» 3-0 հաշվով։
Հաղթող թիմի կազմում գոլերից մեկը հեղինակել է Հարվի Սարաջյանը, որն առաջինն էր ֆուտբոլիստի համար MLS-ում։ Նա խաղադաշտ էր դուրս եկել 80-րդ րոպեին՝ փոխարինելով Մարիո Պաշալիչին, իսկ երկու րոպե անց աչքի ընկել գոլով։ Գոլերից մեկն էլ իր ակտիվում գրանցել է Անտուան Գրիզմանը, ևս մեկ անգամ աչքի է ընկել Անգուլոն։
21-ամյա վինգեր Սարաջյանը 7 հանդիպում է անցկացրել MLS-ի այս մրցաշրջանում, ընդհանուր առմամբ 71 րոպե անցկացնելով խաղադաշտում։ «Օրլանդոյի» երկրորդ թիմի կազմում, MLS Next Pro լիգայում նա անցկացրել է 14 հանդիպում՝ դառնալով 5-ական գոլի ու գոլային փոխանցման հեղինակ։ Հարվին Ֆլորիդան ներկայացնող ակումբին է միացել 2025 թվականի դեկտեմբերին, MLS-ի դրաֆթում 5-րդ համարով ընտրվելուց հետո, Հյուսիսային Կարոլինայի «Վեյկ Ֆորեսթ» թիմից։ Հարվին ծնվել է 2005 թվականի հունվարի 26-ին, Ֆլորիդայում, Նեյփլս քաղաքում։
«Օրլանդոն» 34 միավորով 6-րդ տեղն է զբաղեցնում Արևելյան կոնֆերենցիայում։




























































