«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հալանդը դարձել է Պրեմիեր լիգայի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ դերբիներում։
Սեպտեմբերի 13-ին հարձակվողը խփեց հաղթական գոլը «Յունայթեդի» դեմ չորրորդ տուրի հանդիպմանը։
Նորվեգացին այժմ ունի ինը գոլ «Յունայթեդի» դեմ Պրեմիեր լիգայի ութ հանդիպումներում։
Հալանդը գերազանցել է Սերխիո Ագուերոյին և Ուեյն Ռունիին, որոնք Անգլիայի Պրեմիեր լիգայի մանչեսթրյան դերբիներում խփել են ութական գոլ։ Ագուերոյին անհրաժեշտ էր 13 հանդիպում՝ այդ ցուցանիշին հասնելու համար, մինչդեռ Ռունիին՝ 21։


























































