Անգլիայի Պրեմիեր լիգայի 4-րդ տուրում «Բրայթոնը» հյուրընկալվելիս 5-0 հաշվով հաղթեց «Քովենթրիին»։
Ֆրենկ Լեմպարդի «Քովենթրի Սիթին» կրեց իր չորրորդ անընդմեջ պարտությունը Անգլիայի Պրեմիեր լիգայում։ Տանտերերը 53-րդ րոպեից ի վեր խաղադաշտում մնացել էին տասը ֆուտբոլիստով՝ հեռացման պատճառով։
Հյուրերի կազմում հրաշալի գոլի հեղինակ դարձավ Դանկը, իսկ թիմի վետերան Պասկալ Գրոսը, բացի իրացրած 11 մետրանոցից, նաև երկու գոլային փոխանցում կատարեց՝ օգնելով աչքի ընկնել Կոստուալիսն ու Այարիին։ Եվս մեկ գոլ իր ակտիվում գրանցել է Յալկուեն։
Այսպիսով, 25 տարի անց անգլիական ֆուտբոլի բարձրագույն դիվիզիոն վերադարձած «Քովենթրին» պարտվեց իր առաջին չորս խաղերում և չկարողացավ խփել ոչ մի գոլ։ «Բրայթոնը» մրցաշրջանի իր երկրորդ հաղթանակը տոնեց և վաստակեց յոթ միավոր։
Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ
Մրցաշարային աղյուսակն այս պահին



























































