«Ինտերը» կերկարաձգի պայմանագրի ժամկետը 18-ամյա կենտրոնական պաշտպան Լորենցո Պիրոլայի հետ: Միլանյան ակումբը 5-ամյա պայմանագիր է առաջարկել իտալացուն:
Նախկինում կար տեղեկություն, որ երիտասարդ պաշտպանի ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Սիթին» ու «Մանչեսթեր Յունայթեդը»:
Պիրոլան Իտալիայի Մ-17 տարեկանների հավաքականի կազմում 2019 թ.-ին դուրս է Եվրոպայի առաջնության եզրափակիչ:
Ա սերիայի այս մրցաշրջանում 18-ամյա խաղացողը 6 անգամ հայտնվել է Ինտերի պահեստայինների նստարանին: