Չեմպիոնների լիգայի խաղարկության 2026/27 մրցաշրջանի լիգայի փուլի առաջին տուրում կատալոնական «Բարսելոնան» «Կամպ Նոուում» 5-1 հաշվով ջախջախեց նիդերլանդական «Ֆեյենորդին»։
Հանդիպման հաշիվը արդեն 3-րդ րոպեին բացեց Ռաֆինյան։ 22-րդ րոպեին Կարիմ Ադեյեմին կրկնապատկեց տանտերերի առավելությունը։ Երկրորդ խաղակեսում՝ 57-րդ րոպեին, Ռաֆինյան դարձավ դուբլի հեղինակ՝ այս խաղում հեղինակելով իր 20-րդ և 21-րդ գոլերը Չեմպիոնների լիգայում։
77-րդ րոպեին Լամին Յամալը տուգանայինից կատարած ուղիղ հարվածով հաշիվը դարձրեց 4-0՝ գրանցելով իր 12-րդ գնդակը մրցաշարի շրջանակում։ 82-րդ րոպեին հյուրերին հաջողվեց խփել հեղինակության գնդակը. աչքի ընկավ Սեմ Ստեյնը։ Սակայն վերջակետը 85-րդ րոպեին դրեց փոխարինման դուրս եկած Գաբրիել Ժեզուսը, որը խփեց իր առաջին գոլը կատալոնական ակումբի մարզաշապիկով։
Գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
Զուգահեռաբար ընթացող խաղում գերմանական «Շտուտգարտը» 3-1 հաշվով առավելության հասավ նորվեգական «Վիկինգի» նկատմամբ։
Գոլերը` ԱՅՍՏԵՂ
Չեմպիոնների լիգայի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․
























































