«Աստոն Վիլան» իր պաշտոնական կայքում հայտարարեց, որ հարձակվող Օլի Ուոթքինսը պայմանագիր է կնքել Սաուդյան Արաբիայի «Ալ-Հիլալ» ակումբի հետ։
Ֆուտբոլիստը Սաուդյան Արաբիայի ակումբին միացել է մշտական հիմունքներով։
Ըստ Transfermarkt-ի՝ տրանսֆերի արժեքը կազմել է 58,4 մլն եվրո։
Նա «Աստոն Վիլայի» կազմում հանդես էր գալիս 2020 թվականից։ Անցած մրցաշրջանում 55 հանդիպմանը Օլի Ուոթքինսը խփել է 21 գոլ և կատարել հինգ գոլային փոխանցում։

























































