Անգլիայի Պրեմիեր լիգայի 2026/27 մրցաշրջանի երկրորդ տուրում Լոնդոնի «Տոտենհեմը» սեփական հարկի տակ 0-2 հաշվով պարտություն կրեց «Նյուքասլից»:
Առաջին խաղակեսն ավարտվեց առանց դարպասի գրավումների, սակայն երկրորդ կեսում հյուրերը կարողացան երկու անգամ խոցել մրցակցի դարպասը։ 62-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Էնթոնի Էլանգան, իսկ 72-րդ րոպեին Յոան Վիսան կրկնապատկեց «Նյուքասլի» առավելությունը՝ վերջակետ դնելով այս խաղին։
Այս պարտությունից հետո «Տոտենհեմը» 2 խաղից հետո միավոր չի վաստակել և եզրափակում է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը՝ զբաղեցնելով վերջին՝ 20-րդ հորիզոնականը։ «Նյուքասլը» վաստակած միավորների քանակը հասցրեց 4-ի և բարձրացավ 3-րդ տեղ։
Գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․


























































